Դավիթ Ղազարյանը Հայաստանին Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում առաջին մեդալն է բերել

PanARMENIAN.Net - Հայաստանի չորս ներկայացուցիչ ավարտել են իրենց ելույթները Սլովենիայում ընթացող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Նրանցից միայն 60 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Դավիթ Ղազարյանին է հաջողվել Հայաստանին մեդալ բերել:



Ղազարյանը, հերթով հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Մահիր Ջավարլիի եւ վրացի ձյուդոիստ Բեկու Տուգուշիին, կիսաեզրափակիչում պարտվել է իսրայելցի Նիմրոդ Խարելին, իսկ երրորդ տեղի համար մենամարտում հաղթել է իտալացի Մաթեո Փիրասին` այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի:



Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները` Գարիկ Հարությունյանը (50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ ք/կ) եւ Հայաստանի հավաքականի միակ կին ներկայացուցիչ Երջանիկ Կարապետյանը ( 48 կգ ք/կ) անհաջող են ելույթ ունեցել` իրենց մրցակիցներին զիջելով առաջին իսկ մենամարտերում:



Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները` Հայկ Ալեքսանյանը (66 կգ ք/կ), Մհեր Հայրապետյանը (73 կգ ք/կ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ) կմեկնարկեն հունիսի 27-ին:



Մրցումների առաջին օրից հետո Հայաստանի հավաքականը թիմային ստուգարքում 12-14-րդ տեղերը կիսում է Վրաստանի եւ Բելգիայի հավաքականների հետ:



5 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը, 1 ոսկե մեդալով երկրորդ տեղում է Իտալիայի հավաքականը, եւ երկու արծաթե մեդալներով առաջնորդների եռյակը եզրափակում են գերմանացիները:



Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 379 մարզիկ 39 երկրից:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---