Զագրեբի «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը ներկա է եղել «Փյունիկ»-«Միկա» խաղին

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի առաջնությունում «Փյունիկի» մրցակից Զագրեբի «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչն Երեւան է ժամանել հունիսի 28-ին ծանոթանալու համար հայկական թիմի խաղին: Նա այցելել է «Փյունիկ»-«Միկա» խաղը, որտեղ «Փյունիկ»-ը հաղթել է 3:0 հաշվով:



«Փյունիկ»-ը շատ համախմբված եւ կարգապահ թիմ է, ուստի խաղի ժամանակ մենք չպետք է թուլանանք ոչ մի վայրկյան»,-ասել է խորվաթ մասնագետը: Նա նաեւ զարմացած է այն փաստով, որ մուտքը ՀՀ առաջնության խաղին ազատ էր, իսկ խաղը սպասարկում էին օտարերկրյա մրցավարներ: Մարզիչին մի փոքր մտահոգեց Երեւանի եղանակը, որը նրան անկայուն է թվում:



«Մեզ համար բարդ է լինելու, քանի որ Հայաստանում ջերմաստիճանը շատ է տատանվում օրվա ընթացքում»,-ասել է նա:



Երեւանում Յուրչիչը հանդիպել է «Միկայի» ասիստենտ խորվաթ Գորդան Ցիպիչի եւ այդ թիմի նախկին մարզիչ Իվո Շուշակի հետ, որոնցից շատ օգտակար տեղեկություններ ստացավ իրենց մրցակցի մասին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---