Հայաստանը 9 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 1 հուլիսի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. հուլիսի 1-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 9 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 122-րդ հորիզոնականը: Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում: Փոխվել է առաջատարը` Բրազիլիայի հավաքականը 5-րդ տեղից կտրուկ վերելք է կատարել դեպի 1-ին տեղ: Նման վարկանիշն առաջին հերթին պայմանավորված է Կոնֆեդերացիաների Գավաթին տարած հաղթանակով: 2-րդ տեղում է հայտնվել Իսպանիայի ընտրանին, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան, իսկ Գերմանիան իջել է մեկ հորիզոնականով` 4-րդ տեղը զիջելով Իտալիային: Առաջադիմել են նաեւ ռուսները` բարձրանալով 9-ից 6-րդ տեղը:Դասակարգման սանդղակում 1-ին 10 թիմերի եւ Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասակարգումը ենթախմբում հետեւայլն է` 1. Բրազիլիա 1672 (միավոր) 2. Իսպանիա 1590 3. Հոլանդիա 1379 4. Իտալիա 1229 5. Գերմանիա 1207 6. Ռուսաստան 1161 7. Անգլիա 1135 8. Արգենտինա 1091 9. Ֆրանսիա 1082 10. Խորվաթիա 1031 28. Թուրքիա 809 45. Բոսնիա եւ Հերցեգովինա - 680 63. Բելգիա 533 112. Էստոնիա 308 122. ՀԱՅԱՍՏԱՆ - 243 ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի 2009-ի օգոստոսի 5-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |