Հայաստանը 25-րդ Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ներկայանալու է 4 մարզաձեւերով 2 հուլիսի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Սերբիայում մեկնարկել է 25-րդ Համաշխարհային ամառային ունիվերսիադան, որին Հայաստանը ներկայանալու է 4 մարզաձեւերով25-րդ ունիվերսիադային մասնակցում են շուրջ 9 հազար մարզիկ-ուսանողներ աշխարհի 140 երկրներից, որոնք մրցելու են 15 մարզաձեւերում, այդ թվում թեթեւ ատլետիկայի, ձյուդոյի, ֆուտբոլի, բասկետբոլի, սուսերամարտի, վոլեյբոլի, լողի, գեղարվեստական գիմնաստիկայի, սեղանի թենիսի, նետահարելու, թեկվանդոյի եւ ջրային պոլոյի մրցություններում: Ընդհանուր առմամբ մարզիկները հանդես կգան 208 դիսցիպլիններում: Հայ մարզիկները մասնակցելու են ձյուդոյի, սեղանի թենիսի, սուսերամարտի եւ թկվանդոյի մրցույթներին: Ձյուդոիստների թիմի կազմը. Արթուր Սրապյան- 60 կգ ք/կ (Գյումրիի օլիմպիական պահեստի պետական մարզական քոլեջ) Համբարձում Տոնոյան- 66 կգ ք/կ (Գյումրիի օլիմպիական պահեստի պետական մարզական քոլեջ) Ռոբերտ Վարդանյան-73 կգ ք/կ (ՀՀ Ոստիկանական ակադեմիա) Հակոբ Առաքելյան-90 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ) Անուշ Հակոբյան-52 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ) Մարզիչ` Արթուր Գեւորգյան Թեկվանդոիստների թիմի կազմը. Լեւոն Փաշաբեդյան- (67 կգ ք/կ) Մաքսիմ Սահակյան- (73 կգ ք/կ) Արման Երեմյան- (78 կգ ք/կ) Մարզիչ` Գեւորգ Դանիելյան Թենիսիստների թիմի կազմը. Մուրադ Ասատրյան Մեսրոպ Ղուկասյան Գարիկ Մկրտչյան Մարզիչ` Տիգրան Ասատրյան Սուսերամարտիկների թիմի կազմը. Միքայել Ղազարյան Արկադի Մուրադյան Արթուր Կարապետյան Մարզիչ` Անդրանիկ Արազյան Ունիվերսիադայի փակման արարողությունը տեղի է ունենալու 2009-ի հուլիսի 12-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |