Սերգեյ Մովսեսյանն այսօր մեկնարկում է Սան-Սեբաստյանի շախմատային փառատոնին 7 հուլիսի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը (2716), որը ներկայացնում է Սլովակիան, այսօր մեկնարկում է բասկյան Սան-Սեբաստյան քաղաքում ընթացող միջազգային շախմատային փառատոնին: Աշխարհի 10 ուժեղագույն գորսմայստերները կմրցեն «San Sebastian European Cultural City 2016» խորագիրը կրող փառատոնի չորս առաջնություններից առաջինում: Առաջնությունն ունի 18 կարգերի աստիճան եւ ՖԻԴԵ միջին վարկանիշ` 2682:Այդպիսով, Մովսեսյանի մրցակիցները կլինի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը (2644), Պիտեր Սվիդլերը (2739, երկուսն էլ` Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա` 2727), Խիկարու Նակամուրան (Ուզբեկստան` 2672), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա` 2703), Ֆրանցիսկո Վալեխոն (2693), Պաբլո Սան Սեգունդոն (2570, երկուսն էլ` Իսպանիա), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան` 2672) եւ Խուլիո Գրանդան (Պերու` 2647): Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական համակարգով` 9 ռաունդ: Հանդիպումները կկայանան Սան-Սեբաստյանի քաղաքապետարանի պլենարային նիստերի դահլիճում: Խաղարկային օրերը` հուլիսի 7-9, 11-16: Այսօր առաջին ռաունդում Սերգեյ Մովսեսյանը սեւերով կխաղա ռուս Պիտեր Սվիդլերի դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |