Հայ լողորդն եզրափակում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը13 հուլիսի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Սերգեյ Պեվնեւը, որն իր մարզիչ Միքայել Ջիլայանի հետ մեկնել էր Պրահա` մասնակցելու համար Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, անհաջող է հանդես եկել բատերֆլայ (50մ) մարզաձեւում եւ 28.10 վայրկյան արդյունքով, գրավել է վերջին 63-րդ տեղը: 50մ եւ 200 մ ազատ ոճի մարզաձեւում 17-ամյա լողորդն ավելի լավ հանդես չեկավ, սակայն մի շարք լողորդների բացակայության ու որակազրկման պատճառով 2.1.66 վայրկյան եւ 26.33 վայրկյան արդյունքով զբաղեցրեց համապատասխանաբար 67-րդ եւ 71-րդ տեղերը: 50 եւ 100 մ ազատ ոճի մարզաձեւերի մրցումներին Պեվնեւը չի մասնակցել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, պատճառը սուր ցավերն էին որովայնի հատվածում: «Պեվնեւը Երեւան կվերադառնա հուլիսի 14-ին: Նա չի մասնակցել երկու մարզաձեւերի մրցումների առողջական խնդիրների պատճառով, եւ ես վստահ եմ, որ նրա անհաջող ելույթը հիմնականում պայմանավորված էր հիվանդությամբ»,-նշել է Սաֆարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |