ԱրմենՏելը կապով ապահովում է ՖԻԴԵ-ի Գրան Պրին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) տրամադրում է ինտերնետ-կապի ծառայություններ հայկական Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ինտերնետ-հեռարձակումն ապահովելու նպատակով:



Մրցաշարի մեկնարկից առաջ սեղմ ժամկետներում Ջերմուկում տեղադրվել են հեռահաղորդակցային լրացուցիչ սարքավորումներ կազմակերպիչների հատուկ պահանջները բավարարելու նպատակով: Կատարված աշխատանքի շնորհիվ երկրպագուները կարող են իրական ժամանակի ռեժիմով հետեւել պարտիաների ընթացքին Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայք-էջում:



«ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարը լուրջ իրադարձություն է ցանկացած երկրի մարզական կյանքում: «ԱրմենՏել» ընկերությունը կապի միասնական օպերատոր է, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք ապահովել ինտերնետ-կապի այնպիսի որակ, որն անհրաժեշտ է նման հեղինակավոր միջազգային մրցաշար անցկացնելու համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի 5-րդ փուլը , որը նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին, անցկացվում է Ջերմուկում օգոստոսի 8-ից 23-ը: Մրցաշարին մասնակցում է 14 գրոսմայստեր Հայաստանից, Ռուսաստանից, Հունգարիաից, Իսրայելից, Ֆրանսիաից, ԱՄՆ-ից, Բուլղարիաից, Ուկրաինաից եւ Ուզբեկստանից:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---