Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 4-րդ փուլում կրկին ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Արոնյանն ու Լեկոն 4 փուլից հետո 3-ական միավոր են հավաքել եւ պահպանել են առաջատարի իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում:



Հայ գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը Ջերմուկում ընթացող Գրան Պրի մրցաշարի հինգերորդ շրջանի 4-րդ փուլում կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ ղազախ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովի հետ: Նշենք, որ բոլոր 4 փուլերում հայ գրոսմաստերը խաղաղ դաշն է կնքել իր հակառակորդների հետ:



4-րդ փուլի պարտիաները.



Լեւոն Արոնյան-Գատա Կամսկի-1:0

Դմիտրի Յակովենկո-Բորիս Գելֆանդ-0,5:0,5

Էռնեստո Ինարկիեւ-Իվան Չեպարինով-0,5:0,5

Պետեր Լեկո- Սերգեյ Կարյակին-1:0

Վլադիմիր Հակոբյան-Ռուստամ Կասիմջանով-0,5:0,5

Էտյեն Բակրո-Պավել Էլյանով-0,5:0,5

Վասիլի Իվանչուկ-Եվգենի Ալեքսեեւ-1:0



Մրցաշարային դրությունը 4 փուլից հետո. Արոնյան, Լեկո-3; Իվանչուկ, Չեպարինով-2,5; Հակոբյան, Յակովենկո, Բակրո, Էլյանով, Գելֆանդ, Կասիմջանով-2, Կարյակին, Ալեքսեեւ-1,5, Կամսկի, Ինարկիեւ-1:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---