ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլը հայ գրոսմայստերների համար անհաջող ընթացք է ունեցել

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլում անհաջող են ելույթ ունեցել` սեւերով զիջելով իրենց հակառակորդներ Ռուստամ Կասիմջանովին եւ Բորիս Գելֆանդին համապատասխանաբար: Երկու գրոսմայստերն էլ առաջին պարտությունը գրանցեցին իրենց հաշվին:



Անհաջող պարտիայից հետո Լեւոն Արոնյանը կորցրեց իր առաջատար դիրքը: Սակայն մրցաշարային սանդղակն առաջվա նման գլխավորում են երկու շախմատիստ: Պետեր Լեկոյի հետ միասին, որը ոչ ոքի խաղաց Եվգենի Ալեքսեեւի հետ, առաջատար դիրք գրավեց Վասիլի Իվանչուկը` հաղթելով բուլղարացի Իվան Չեպարինովին: Երկու շախմատիստն էլ հավաքել են 3,5 միավոր:



Հինգերորդ փուլի արդյունքները.



Եվգենի Ալեքսեեւ-Պետեր Լեկո-0,5:0,5

Իվան Չեպարինով-Վասիլի Իվանչուկ-1:0

Գատա Կամսկի-Էռնեստո Ինարկիեւ-1:0

Ուստամ Կասիմջանով-Լեւոն Արոնյան-1:0

Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Հակոբյան-1:0

Պավել Էլյանով-Դմիտրի Յակովենկո- 0,5:0,5

Սերգեյ Կարյակին-Էտյեն Բակրո-1:0



Մրցաշարային դրությունը հինգ փուլից հետո. Լեկո, Իվանչուկ-3,5; Արոնյան, Կասիմջանով, Գելֆանդ-3; Չեպարինով, Էլյանով, Կարյակին, Յակովենկո-2,5; Հակոբյան, Բակրո, Ալեքսեեւ, Կամսկի-2; Ինարկիեւ-1:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---