Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը Լեհաստանից մեկ բրոնզե մեդալ է բերել

PanARMENIAN.Net - Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է «Վացլավ Ցիոլկովսկու հուշարձան» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը:



Հայ ըմբշամարտիկներից հաջող ելույթ է ունեցել Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ), որն էլ հավաքականի ակտիվում մեկ բրոնզե մեդալ է ավելացրել:



Հայաստանի մնացած 5 ներկայացուցիչներն անհաջող են ելույթ ունեցել եւ մրցություններից դուրս են մնացել առաջնության ավելի վաղ փուլում:



Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի գլխավորությամբ այսօր վերադարձել է Երեւան:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---