Ադրբեջանին Երեւանում մարզիկների բնակվելու վայրի հետ կապված երաշխիքներ են հարկավոր18 օգոստոսի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում դեռեւս քննարկվում է իրենց ձյուդոյի երիտասարդական հավաքականի` 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը մասնակցության նախնական հայտ է ներկայացնել, որի համաձայն Երեւան է ժամանելու 14 հոգուց բաղկացած պատվիրակություն:Այդ առիթով Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության մամլո ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան հայտնել է, որ Ադրբեջանի հավաքականի` Երեւան մեկնելու հարցը կլուծվի հաջորդ շաբաթ: «Ներկա պահին նախարարությունը քննարկումներ է անցկացնում ձյուդոյի Եվրոպայի առաջնության շուրջ: Մենք անհանգստացած ենք երաշխիքների պատճառով` կապված առաջնության ընթացքում մեր մարզիկների բնակվելու վայրի եւ այլ առօրյա կարիքների հետ: Ամեն դեպքում շաբաթվա ընթացքում Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը կհաղորդի իր վերջնական որոշումը»,- Մամեդովայի խոսքն է մեջբերում ԱՊԱ-Սպորտը: Նշենք, որ ի տարբերություն ադրբեջանցի մարզիկների, ովքեր ոչ մի անգամ չեն մասնակցել Հայաստանում կազմակերպված մրցություններին, հայ մարտիկները 2007թ. մասնակցել են Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |