Ուլի Վեգներ. Ես Կարոյին ասել եմ, որ բոլոր դիետաները բացասաբար են անդրադառնում նրա ելույթների վրա

PanARMENIAN.Net - Գերմանական դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատի մարզիչ Ուլի Վեգները մեկնաբանել է իր ենթակայի անցումն ավելի ծանր քաշային կարգ:



«Մենք գիտենք Արթուր Աբրահամի քաշի խնդիրների մասին, որը հրաժարվել է իր IBF տիտղոսից, որպեսզի երկրորդ միջին քաշային կարգ անցնի եւ մասնակցի «SHOWTIME» սուպերառաջնությանը: Ես Կարոյին ասել եմ, որ բոլոր դիետաները բացասաբար են անդրադառնում նրա ելույթների վրա: առավել եւս, որ մենք շատ ուժեղ մրցակցություն ունենք գերմիջին քաշային կարգում: Մենք որոշեցինք, որ այսուհետ նա հանդես կգա կիսածանր քաշային կարգում»,- Վեգների խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:



Հիշեցնենք, որ Կարո Մուրատը թափուր է թողել գերմիջին քաշային կարգում իր EBU տիտղոսը, որպեսզի անցնի կիսածանր քաշային կարգ (79,3 կգ):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---