Կարո Մուրատ. Դժվար էր հրաժարվել Եվրոպայի չեմպիոնի գոտուց

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում (76,2 կգ) Եվրոպայի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատը (Կարեն Մուրադյան), որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, հայտնել է, որ իր համար դժվար էր հրաժարվել Եվրոպայի չեմպիոնի գոտուց, բայց մյուս կողմից նա ճիշտ որոշում է ընդունել:



«Ես փոքր-ինչ տխրել եմ իմ եվրոպական գոտու պատճառով, քանի որ հպարտանում էի իմ չեմպիոնական տիտղոսով: Բայց մյուս կողմից ես ուրախ եմ բարձրանալ քաշային կարգում: Վերջին երկու շաբաթների ընթացքում ես ջանասիրաբար աշխատում եմ եւ պահպանում սկզբունքները: Ես զգալի հաջողությունների եմ հասել գերծանր քաշային կարգում: Իմ ակտիվում հաղթանակ կա Գաբրիել Կամպիլյոյի հանդեպ, որն այժմ WBA վարկածով չեմպիոն է: 1,79 զգալի հասակ է, որպեսզի ելույթ ունենամ ավելի ծանր դիվիզիոնում: Համոզված եմ, որ իմ հարվածներն ավելի հզոր են դառնալու»,- Մուրատի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:



Նոր քաշային կարգում իր առաջին մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի արդեն օգոստոսի 29-ին եւ ռուս Սերգեյ Դեմչենկոյի (13-2-0, 10 ԿՕ) հետ կպայքարի WBO Intercontinental թափուր տիտղոսի համար:



Կարո Մուրատը ներկայումս «Sauerland Event» գերմանական պրոմոուտերական ընկերության կազմում է, նրա մարզիչը IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամի հանրահայտ մարզիչ Ուլի Վեգներն է: 25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 19 մենամարտ է անցկացրել, որոնցից 12-ն ավարտել է նոկաուտով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---