Հայաստանի երեք ներկայացուցիչներ մտել են աշխարհի լավագույն բռնցքամարտիկների ԱԻԲԱ-ի` պատմության մեջ առաջին վարկանիշային ցուցակի տասնյակի մեջ21 օգոստոսի 2009 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցությունը` ԱԻԲԱ հրապարակել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկների` պատմության մեջ առաջին վարկանիշային ցուցակն ըստ բոլոր 11 քաշային կարգերի:երեք հայ բռնցքամարտիկներ իրենց քաշային կարգերում մտել են լավագույն տասնյակի մեջ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ ք/կ) 1150 միավորով 8-րդ տեղում է, Հրաչիկ Ջավախյանը (60 կգ ք/կ) 1250 միավորով` 6-րդ, իսկ Էդուարդ Համբարձումյանը (64 կգ ք/կ) 1200 միավորով ԱԻԲԱ առաջին վարկանիշի 9-րդ տեղում է: Հայաստանի եւս 7 ներկայացուցիչներ մտել են լավագույնների հարյուրյակի մեջ: Հայ բռնցքամարտիկների դրությունը ԱԻԲԱ վարկանիշում` 48 կգ ք/կ Հովհաննես Դանիելյան` 8-րդ տեղ () 51 կգ ք/կ Դերենիկ Գիժլարյան` 51 (400) 51 կգ ք/կ Կարեն Այվազյան` 64 (337,5) 54 կգ ք/կ Արթուր Համբարձումյան` 64 (250) 57 կգ ք/կ Ազատ Հովհաննիսյան` 97 (100) 60 կգ ք/կ Հրաչիկ Ջավախյան` 6 (1250) 64 կգ ք/կ Էդուարդ Համբարձումյան` 9 (1200) 69 կգ ք/կ Սամվել Մաթեւոսյան` 51 (400) 75 կգ ք/կ Անդրանիկ Հակոբյան` 17 (750) 91 կգ ք/կ Ցոլակ Անանիկյան` 14 (850) Նշենք, որ Կարեն Այվազյանից ու Արթուր Համբարձումյանից բացի բոլոր վերը նշված բռնցքամարտիկները ներկայացնելու են Հայաստանը առաջիկա աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2008թ. սեպտեմբերի 1-12 Միլանում: ԱԻԲԱ վարկանիշային ցուցակը կազմվում է ըստ օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում, աշխարհի պատանեկան առաջնություններում, օլիմպիադայի որակավորման մրցություններում եւ ԱԻԲԱ-ի յուրաքանչյուր առաջնությունում բռնցքամարտիկների հավաքած միավորների: ավելի շատ միավորներ տրվում են օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում: Առաջին վարկանիշային ցուցակում միավորների քանակով առաջատարը օլիմպիական չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոն է (57 կգ): Իսկ լավագույն ցուցանիշներով բռնքամարտիկների քանակով առաջին տեղում Կուբան է, որի Անդրի Էրնանդեսը (51 կգ), Յանկիել Ալարկոնը (54 կգ), Յորդենիս Էրնանդեսը (60 կգ), Ռոնիել Սոտոլոնգոն (64 կգ), Կարլոս Սուարեզը (69 կգ), Էմիլյո Բայոն (75 կգ) եւ Օսմաի Դուարտեն (91 կգ) համապատասխան քաշային կարգերում գլխավորում են վարկանիշային ցուցակները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |