Հենրիկ Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Մետալուրգին» Ուկրաինայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրի Կրիվոյ Ռոգի «Կրիվբասի» դեմ արտագնա խաղում խփել է միակ գոլը, որն էլ արդյունքում հաղթական է բերել: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 62-րդ րոպեին, Վելիզար Դիմիտրովի տուգանային հրապարակի ուղղությամբ արված ճշգրիտ փոխանցման շնորհիվ, որտեղ Մխիթարյանին այլ բան չէր մնում, քան 5 մետրից գնդակն ուղարկել դատարկ դարպասը:



Նշենք, որ Մխիթարյանը կարող էր եւս երկու անգամ աչքի ընկնել, սակայն սկզբում նա շեղ հարվածեց 9 մ հեռավորությունից, իսկ խաղի ավարտին նրան ուղղակի տապալեցին դաշտի տերերի տուգանային հրապարակում, սակայն լվովցի մրցավարի սուրլիչը, չգիտես ինչու, լռեց:



8 տուրից հետո Դոնեցկի «Մետալուրգը» 12 միավորով մրցաշարի աղյուսակի 10-րդ տեղից տեղափոխվեց 7-րդ տեղը: Նախկինի պես առաջատարն է Կիեւի «Դինամոն», որն իր ակտիվում 22 միավոր ունի, 17 միավորով երկրորդ տեղում է Դոնեցկի «Շախտյորը», իսկ Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» եզրափակում է առաջատարների եռյակը, նրա հաշվին եւս 17 միավոր է:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---