Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:



Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության գավաթի խաղարկությանը կմասնակցեն օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:



Այս մրցաշարում 128 շախմատիստներ կպայքարեն ոչ միայն Աշխարհի գավաթակրի տիտղոսի համար, այլ նաեւ շախմատի համաշխարհային «թագի» հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրի համար:



Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կընթանա նոկաուտ համակարգով եւ կսկսվի եզրափակչի 1/64-ից:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---