Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Ավստրիա կմեկնի մինչեւ 19 տարեկանների ԵԱ որակավորման փուլի29 սեպտեմբերի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին ուսումնամարզական հավաք կանկացնի Երեւանում սեպտեմբերի 28-ից 30-ը «Ռեժինե» հյուրանոցում: Հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստ, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 10-ից 15-ը Ավստրիայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը, ընտրանու մարզչական շտաբը` նորանշանակ մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքին հրավիրել են 23 ֆուտբոլիստների: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Դավթյան Տիգրան («Բանանց-2») Իսրայելյան Կարեն («Փյունիկ-2») Պաշտպաններ` Շահինյան Հովհաննես («Փյունիկ-2») Հովհաննիսյան Ռազմիկ («Փյունիկ-2») Ղասաբօղլյան Վահե («Փյունիկ-2») Խաչատրյան Գեւորգ («Փյունիկ-2») Հարոյան Վարազդատ («Փյունիկ-2») Խաչատրյան Գրիշա («Բանանց») Եղիազարյան Վաչիկ («Բանանց-2») Զաքարյան Արմեն («Բանանց-2») Կիսապաշտպաններ` Հովհաննիսյան Կամո («Փյունիկ-2») Հովսեփյան Ռումյան («Փյունիկ-2») Օհանյան Գեւորգ («Բանանց-2») Ստեփանյան Ժորա («Բանանց») Պողոսյան Միքայել («Միկա») Սուջյան Դավիթ («Բանանց-2») Հովսեփյան Արամ («Փյունիկ-2») Պողոսյան Վալտեր («Բանանց-2») Ալեքսանյան Արտակ («Փյունիկ») Հարձակվողներ` Զոհրաբյան Արսեն («Փյունիկ») Հովակիմյան Ալբերտ («Փյունիկ-2») Ագրամանյան Սեւակ («Կաստել Ռիգոնե», Իտալիա) Հովհաննիսյան Ռոման («Կիլիկիա») Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |