ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին 7 հոկտեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին մեկ խաղով: Աշխարհի գլխավոր ֆուտբոլային գերատեսչության նման որոշումը պայմանավորված է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպմանը թուրք մասնագետի ոչ սպորտային վարքագծով: Այն ժամանակ գլխավոր մրցավարը ստիպված էր հեռացնել նրան:Ավելի ուշ մրցավարն իր զեկույցում նշեց, որ թուրքերի մարզիչից վիրավորանքներ չի լսել եւ այլ կոպիտ խախտումներ նույնպես չի նկատել, ուստի ՖԻՖԱ-ն որոշեց չդիմել առավել երկարաժամկետ որակազրկման: Բելգիայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հավաքականի ղեկը ստանձնելու է Ֆաթիհ Թերիմի օգնականներից մեկը, իսկ այաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում, Թերիմը կկարողանա վերադառնալ իր տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |