Վարդան Մինասյան. Թուրքիայի դեմ մենք առավել մեծ պատասխանատվությամբ դուրս կգանք, քան իսպանացիների դեմ11 հոկտեմբերի 2009 - 03:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Իսպանիա հանդիպումից հետո, որում իր սաները 1:2 հաշվով զիջեցին հյուրերին, կիսվել է առանձնապես հայկական հավաքականի ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ իր կարծիքով:«Արարատ Առաքելյանի մասին ես խոսել եմ դեռեւս նախքան հանդիպումը կայացած մամլո ասուլիսում, որ նրա գործառական պատրաստակամությունը կաղում է, ինչը եւ մենք տեսանք դաշտում: Ինչ վերաբերում է Գոհարյանի խառնվածքին, ապա նրա բնույթն է այդպիսին: Ես դիտել եմ բելոռուսյան «Բատեի» վերջին խաղը: Նա իրեն այդպես է պահում նաեւ Բելառուսի չեմպիոնի կազմում: Ես գտնում եմ, որ այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Կառլեն Մկրտչյանն է: Աղվան Մկրտչյանը երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղաց, քան առաջինում: Իսկ ինչ վերաբերում է նրա տարեկան որակազրկմանը Հայաստանի առաջնությանը, ապա ես ՀՖՖ-ին եմ դիմել Աղվան Մկրտչյանի պատիժը մեղմացնելու խնդրանքով: Ես դա արեցի առաջին հերթին հավաքականի համար, որովհետեւ մեզ ֆուտբոլիստներ են հարկավոր, որոնք խաղի փորձ ունեն»,- ասել է Մինասյանը: Հիշեցնենք, որ «Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը 22-րդ տուրի հանդիպման ժամանակ կոպիտ խաղի արդյունքում կոտրեց Կապանի «Գանձասարի» կիսապաշտպան Արտաշես Անտոնյանի ոտքը: Ամփոփելով իր խոսքը` Մինասյանը հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը իրենք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի դրական արդյունքի հասնեն: «Ես կցանկանայի, որպեսզի իմ սաները Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը միայն ֆուտբոլի մասին մտածեն, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. Թուրքիայի դեմ մենք առավել մեծ պատասխանատվությամբ դուրս կգանք, քան իսպանացիների դեմ»,- ասել է հայկական հավաքականի մարզիչը: Վերջում Մինասյանն իր կարծիքով կիսվեց Իսպանիա-Բոսնիա հանդիպման առնչությամբ` նշելով, որ Իսպանիայի հավաքականի համար բոսնիացիների դեմ մոտիվացիան բարձր չի լինելու, քանի որ այդ հանդիպման արդյունքը նրանց համար էական չէ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |