Կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի «Փյունիկն» ու Ադրբեջանի «Բաքին» ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությունում10 նոյեմբերի 2009 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» կարող է դառնալ «Բաքիի» մրցակիցը ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությունում: Մասնավորապես, մեջբերվում են «Փյունիկ» ակումբի նախագահ Կարեն Հարությունյանի խոսքերն այն մասին, որ իր թիմը կարող է եռամյա դադարից հետո կրկին մասնակցել Համագործակցության գավաթի խաղարկությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը այսպիսի պարզաբանում է տվել. «Ակումբը դեռեւս չի որոշել, կմասնակցի այդ մրցաշարին թե ոչ, մասնավորապես, Հայաստանի բարձրագույն լիգային եւ Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու պատճառով: Ըստ Դանիելյանի, ակումբը որոշում կկայացնի առաջիկա օրերին: Եթե «Փյունիկը» հրաժարվի մասնակցել Գավաթի խաղարկությանը, Հայաստանը կարող է ներկայացնել 2009թ. արծաթե մրցանակակիր «Միկան»: «Քանի որ ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գավաթի առաջնությանը մասնակցում են միայն ԱՊՀ երկրների չեմպիոնները, պետք է մասնակցի «Փյունիկը»: Սակայն եթե նա հրաժարվի, մենք մտադիր ենք հայտ ներկայացնել»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միկա» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |