55 մարզիկ կմասնակցի լողի Հայաստանի գավաթի առաջնությանը17 դեկտեմբերի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-26-ին Երեւանի «DDB» մարզահամալիրի լողավազանում տեղի կունենա լողի Հայաստանի գավաթի առաջնությունը, որին կմասնակցեն 55 մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: «Ծրագրում չորս մարզաձեւ է ընդգրկված` 50մ, 100մ, 200մ ազատ ոճով համալիր լողում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, լողորդները կարող են բարելավել իրենց արդյունքներն ու Հայաստանի ռեկորդներ սահմանել: «Մրցաշարը բաց է, մասնակցում են տարբեր տարիքային խմբերի լողորդներ: Հաղթողը կարժանանա Հայաստանի գավաթին»,-ասել է Սաֆարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |