Հայ ֆուտբոլիստներ. Ստացված պարգեւները մեծ պատիվ են եւ մեծ պատասխանատվություն

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 22-ին ամփոփել է անցնող տարին եւ պարգեւատրել է 2009թ, աչքի ընկած թիմերին ու ֆուտբոլիստներին: «Փյունիկի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, որն արժանացավ երկու պարգեւի «Խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստ» եւ «Տարվա հայտնություն» անվանակարգերում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ, անկախ վնասվածքից, կարողացավ լավ հանդես գալ 2009թ.: «Հայաստանի առաջնությունը դեպի լավն է փոխվել, իսկ ահա ՀՀ երիտասարդական հավաքականը վատ հանդես եկավ, սակայն մենք կաշխատենք չկրկնել մեր սխալները,-ասել է Մանոյանը: Պարգեւներն ինձ ուրախացնում են, սակայն միեւնույն ժամանակ պարտավորեցնում են եւ ես կաշխատեմ օգնել ՀՀ հավաքականին»:



Հայաստանի 2009-ի լավագույն հարձակվող Արթուր Քոչարյանը («Ուլիս») նշել է, որ «շատ ուրախ է, որ կարողացել է 15 գոլ խփել եւ 2010թ. եւս կաշխատի ուրախացնել երկրպագուներին: Իսկ գոլերը խփել ինձ օգնել են իմ ակումբակիցները»:



Բրոնզե մրցանակակիր «Ուլիսի» մարզիչ Սեւադա Արզումանյանը գոհ է իր թիմի արդյունքներից: «Երրորդ տեղը թիմի համար, որն ընդամենը մի քանի տարի է, ինչ հանդես է գալիս ՀՀ առաջնությունում, վատ չէ: Ինձ հատկապես ուրախացնում է այն փաստը, որ «Ուլիսը» իր ներդրումն ունեցավ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,-ասել է Արզումանյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---