
28 հունվարի 2010 - 01:02 AMT
PanARMENIAN.Net -
Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստները անցկացրեցին առաջին ընկերական խաղը Թուրքիայում, որտեղ թիմը անց է կացնում ուսումնա-մարզական հավաքներ: «Մետալուրգի» հակառակորդն էր Ռուսաստանի «Կռիլյա Սովետով» ակումբը: Դոնեցկի ակումբը հաղթեց 1:0 հաշվով:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայք էջը, կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնաբանել է այդ խաղը. «Այսօր մենք հասանք օրինաչափ հաղթանակի»:
Հենրիկ Մխիթարյան իր ֆուտբոլային կարիերան սկսել է երեւանյան «Փյունիկ» ակումբում: 2009 թ-ն տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբը (Ուկրաինա): Ճանաչվել է «2009 թ-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ»:
Դոնեցկի «Մետալուրգ» ՖԱ հիմնադրվել է 1996թ. հունիսի 17-ին: Հանդես է գալիս Ուկրաինայի Պրեմիեր լիգայում: Ուկրաինայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել (2001-2002, 2002-2003 եւ 2004-2005 թվականների սեզոններում): Ուկրաինայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչին է մասնակցել (19997-1998, 2001-2002 եւ 2007-2008 թվականների սեզոններում):
ՈՒԵՖԱ Գավաթում «Մետալուրգը» 18 հանդիպում է անցկացրել (8 հաղթանակ, 5 ոչ ոքի եւ 5 պարտություն):