2 փետրվարի 2010 - 11:36 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 1-ն 2009 թ-ի արծաթե մրցանակակիր «Միկա» ֆուտբոլային ակումբը Անթալիայում մարզաուսումնական հավաքներ անցկացնելիս, մասնակցել է 3 ընկերական խաղի: Երեւանյան ակումբի հակառակորդն «Վասլյույի» ռումինական ակումբն էր: «Միկան» պարտվեց 2:1 հաշվով:
Փետրվարի 2-ին ակումբը վերադառնում է Երեւան, եւ կպատրաստվի Կիպրոսում կայանալիք հավաքներին:
«Միկա» ակումբը ստեղծվել է 1985թ. Աշտարակում եւ սկզբնական շրջանում կոչվել է «Օլիմպիա»: 1987-1990թթ. թիմը չի մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Սակայն 1990թ. ՀՀ ֆուտբոլի առաջին առաջնությունից առաջ ակումբը վերականգնվեց նոր` «Քասախ» անունով: Լիգայի պարտավորությունները չկատարելու պատճառով 1996թ. ակումբը դուրս եկավ խաղարկությունից, սակայն շուտով` 1999թ. վերադարձավ: Ակումբը մեկ անգամ եւս վերանվանվեց` այդպես սկսվեց «Միկայի» պատմության նոր էջը:
«Միկան» Հայաստանի 5 գավաթի խաղարկությունների եւ Հայաստանի մեկ Սուպերգավաթի հաղթող է: Որպես երկրի գավաթակիր մասնակցել է ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլերին: Լավագույն արդյունքը ակումբը գրանցել է 2007թ.` 2-դր որակավորման փուլում: «Միկան» 2004, 2005, 2009թթ. Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր է, 2006, 2007թթ. ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր, ՀՀ 2000, 2001, 2003, 2005, 2006թթ. գավաթակիր է, ՀՀ 2006թ. Սուպերգավաթի հաղթող: