Պատանի սուսերամարտիկ Արմենակ Գասպարյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Աշխարհի գավաթում 9 մարտի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-7-ը Աթենքում (Հունաստան) կայացավ Եվրոպայի սուսերամարտի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացրեցին 2 մարզիկներ: Ճկասուսեր մարզաձեւում ելույթ ունեցավ Կարեն Արազյանը, խոցասուսերում` Գեւորգ Հարությունյանը: Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց այն մասին, որ երկու մարզիկներն էլ մեկական հաղթանակ են տարել եւ դուրս մնացել նախնական փուլից: Իսկ Երիտասարդների աշխարհի գավաթում, որը տեղի ունեցավ իրանական Յազդ քաղաքում, հայ սուսերամարտիկ Արմենակ Գասպարյանը 3-րդ տեղն է զբաղեցրել ճկասուսեր մարզաձեւում: «Ապրիլի 25-26-ը մեր մարզիկները կմասնակցեն լեհական Գդանսկ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկան սուսերամարտիկների առաջնությանը»,- ասաց Մադոյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |