Ավարտվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց լողի որակավորման առաջնությունը

Ավարտվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց լողի որակավորման առաջնությունը

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում 6 պատանի մարզիկներ մասնակցեցին լողի որակավորման մրցաշարում, որը կազմակերպել էր Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան:

Ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդուհի Արամյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց, որ լողորդները մասնակցել են լողի 6 ոճերով 11 հեռավորություններում: «Որակավորման մրցաշարում Մարգարիտա Հովհաննիսյանը ազատ ոճով կատարեց S6 ֆունկցիոնալ նորման եւ ցույց տվեց լավագույն արդյունքը»,- ասաց Արամյանը:

Արամյանի խոսքով, 2-րդ լավագույն արդյունքը ցույց տվեց Ավագ Տոնոյանը` բրաս ոճով կատարելով S10 նորման: 3-րդը Տիգրան Հարությունյանն էր, որը կատարեց S8 նորման ազատ ոճում:

«Ֆեդերացիան արդեն աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր է ստացել, բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք հայ մարզիկները ելույթ կունենան մրցաշարում, քանի որ ֆինանսական խնդիրներ կան»,- ավելացրեց մամլո քարտուղարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---