Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Ինդիան-Ուելլս առաջնությունից15 մարտի 2010 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Ինդիան-Ուելլսում BNP Paribas Open-2010 մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանում հանդիպում ունեցավ ավստրիացի Յուրգեն Մելցերի հետ: Նալբանդյանը 6:4, 6:1 հաշվով պարտություն կրեց: Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, Նալբանդյանը Ինդիան-Ուելլսում իր ելույթները վստահ էր սկսել: Մարտի 12-ին առաջին շրջանում նա հանդիպեց Շտեֆան Կուբեկի (Ավստրիա) հետ եւ 6:2, 7:6 հաշվով հաղթանակ տարավ: Դա Նալբանդյանի 3-րդ հաղթանակն էր Կուբեկի հանդեպ: ![]() Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |