Հայաստանը կմասնակցի Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությանը30 մարտի 2010 - 19:51 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը եւ Ասյա Լալազարյանը: Հայ մարզիկների հետ միասին Հունաստան կմեկնեն գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը: Համապատասխան միջոցների առկայության դեպքում հնարավոր է եւս մի քանի մարզիկի մասնակցությունը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |