4 հայ բռնցքամարտիկներ Երևանի միջազգային մրցաշարի ¼ եզրափակչում հաղթանակ են տարել 7 ապրիլի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Կ.Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնցքամարտի միջազգային մրցաշարի երկրորդ օրն էր Սկզբնական մարտերում հայ բռնցքամարտիկներից հաղթանակ տարան Դերենիկ Գիժլարյանը (51 ք/կ), Գառնիկ Հարությունյանը (54 ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57 ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ), Սամվել Մաթևոսյանը, Հրաչիկ Հովհաննիսյանը և Արմեն Երեմյանը (բոլորը 69 ք/կ): Ապրիլի 7-ին կայացան ¼ եզրափակչի մարտերը: Հաղթանակ տարան Կարեն Այվազյանը, Մանվել Սարգսյանը (երկուսն էլ 54 ք/կ), Արա Պուլուզյանը (60 ք/կ) և Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ): Մրցաշարին մասնակցում են 9 հավաքականներ. Հայաստան (3 թիմ), Բելառուս, Բուլղարիա, Վրաստան (2 թիմ), Իրան, Ղազախստան, Մոլդովա, Ռուսաստան և Ուկրաինա (2 թիմ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |