Երևանյան միջազգային մրցաշարի եզրափակչում հանդես կգան 13 հայ բռնցքամարտիկներ

Երևանյան միջազգային մրցաշարի եզրափակչում հանդես կգան 13 հայ բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մենամարտերը: Մրցաշարին մասնակցում է 113 բռնցքամարտիկ և 9 հավաքական` Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

Հայ բռնցքամարտիկներից եզրափակչում 48կգ) քաշային կարգում կհանդիպեն Հովհաննես Դանիելյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Եզրափակիչ են դուրս եկել նաև Դերենիկ Գիժլարյանը (51 կգ ք/կ), Մանվել Սարգսյանը (54 կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանը և Հրանտ Եգանյանը (57կգ ք/կ), Արա Պուլուզյանը (60 կգ ք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (64կգ ք/կ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ), Ցոլակ Անանիկյանը (91կգ ք/կ) և Բագրատ Օհանյանը (+91 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---