Հենրիխ Մխիթարյանը դարձել է “Մետալուրգի” մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը և ամենագեղեցիկ գոլի հեղինակը

Հենրիխ Մխիթարյանը դարձել է “Մետալուրգի” մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը և ամենագեղեցիկ գոլի հեղինակը

PanARMENIAN.Net - Դոնեցկի “Մետալուրգի” պաշտոնական կայքը հարցում է անցկացրել ակումբի երկրպագուների մեջ պարզելու համար, թե խաղացողներից ով է ամենալավը խաղացել այս տարվա մարտ ամսին:

Ձայների մեծամասնությունը` 353 ձայն, հավաքել է Հայաստանի և “Մետալուրգի” հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (56 տոկոս): Երկրորդ տեղում է սերբ Ջորջ Լազիչը, որը հավաքել է 14 տոկոս: Երրորդ տեղում է Մուսավենկոսի Մգունին (13 տոկոս):

Կայքի ևս մեկ հարցման արդյունքում, որը որոշում էր մարտի ամենագեղեցիկ գոլը, առաջատար է եղել Հենրիխ Մխիթարյանը, որը նա իրականացրել է Կիևի “Դինամոյի” հետ խաղում: Այդ գոլի համար քվեարկել է 333 մարդ (66 տոկոս):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---