Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Անի Խանամիրյանը

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Անի Խանամիրյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում տեղի կունենա աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություն, որին կմասնակցի 168 երկիր, այդ թվում նաև Հայաստանը:

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Անի Խանամիրյանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 25 հազար եվրո: Առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 2009թ. աշխարհի առաջնությունում առաջին 3 տեղերը գրաված շախմատիստները, մինչև 18 տարեկան Եվրոպայի չեմպիոնները, ՖԻԴԵ-ի վարկանիշում առաջին 6 տեղերը զբաղեցնողները, և մեկական շախմատիստ ու շախմատիստւոհի 168 երկրների Շախմատի ֆեդերացիաներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---