Լիլիթ Մկրտչյանը Նալչիկում ընթացող կանանց Գրան Պրիում հաղթել է չին շախմատիստուհի Ժաո Քսյունին

Լիլիթ Մկրտչյանը Նալչիկում ընթացող կանանց Գրան Պրիում հաղթել է չին շախմատիստուհի Ժաո Քսյունին

PanARMENIAN.Net - Նալչիկում (Ռուսաստան) շարունակվում է կանանց Գրան Պրիի 3-րդ փուլը, որը մեկնարկել է ապրիլի 25-ին և շարունակվելու է մինչև մայիսի 8-ը: Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ: Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

4-րդ տուրում Մկրտչյանը հանդիպել է Ժաո Քսյունի հետ (Չինաստան) և հաղթանակ տարել: Իսկ Դանիելյանը պարտություն է կրել Պիա Կրամլինգից (Շվեդիա):

4-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2 միավորներով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ էլինա Դանիելյանը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի առաջնորդն է Տատյանա Կոսինցևան (Ռուսասըան), որն ունի 3,5 միավոր:

5-րդ տուրում հայ շախմատիստուհիները խաղալու են միմյանց հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---