ՀՀ Աթլետիկայի ֆեդերացիան ամեն բան կանի “Լոնդոն -2012 “ ամառային օլիմպիական խաղերին աթլետներ գործուղելու համար30 ապրիլի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: 2006-2009թթ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը: Լսվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահի զեկույցը: Աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց բավարար: Մարզաձևի զարգացման գործում ունեցած մեծ ծառայությունների համար աթլետիկայի մի շարք երախտավորների հանձնվեցին շնորհակալագրեր: 2006 թվականից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Խաչատրյանը առողջական վիճակի պատճառով հրաժարական տվեց: Պատգամավորները միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրեցին անվանի հեռացատկորդ, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանին: Նա երկար տարիներ մարզիչ է աշխատել: 9 տարի գործել է Քաթարում. սկզբում որպես մարզիչ, այնուհետև` այդ երկրի ԱՕԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական: Էմմիյանի 1987 –ին սահմանած եվրոպական ռեկորդը /8 մ 86 սմ / չի գերազանցվել մինչև օրս: Նորընտիր նախագահը մեծ ճանաչում ու հեղինակություն ունի միջազգային մարզական կազմակերպություններում: Ծրագրերի և անելիքների մասին խոսեց Ռոբերտ Էմմիյանը: Նա հայտնեց, որ նախօրյակին հանդիպել է ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ծառուկյանը ողջունել է Էմմիյանի թեկնածությունը և հավանություն տվել նրա բոլոր ծրագրերին: Չնայած, որ Հայաստանում չափազանց սուղ են մարզումային պայմանները և չկա գոնե մեկ ժամանակակից աթլետիկական մարզաբազա, ամեն բան կարվի “Լոնդոն -2012 “ ամառային օլիմպիական խաղերին աթլետներ գործուղելու համար, հաղորդում է Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |