«Բանանցը» և «Փյունիկը» վստահ հաղթանակներ են տարել Հայաստանի առաջնությունում

«Բանանցը» և «Փյունիկը» վստահ հաղթանակներ են տարել Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի7 –րդ և 14-րդ տուրի հանդիպումները: Առաջնության օրացուցային պլանում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև ընկերական խաղի պատճառով:

7-րդ տուրում «Բանանցը» հանդիպել է «Շիրակի» հետ և հաղթել 5:1 հաշվով: Գոլերը խփել են Սարգիս Կարապետյանը, Էդուարդո դո Սանտոսը, Վալտեր Պողոսյանը, Սամվել Մելքոնյանը և Նորայր Գյոզալյանը: «Շիրակից» միայն երկրորդ խաղակեսի լրացուցիչ րոպեին հաշիվը կրճատել է Մկրտիչ Նալբանդյանը:

Իսկ 14-րդ տուրում «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթել է «Կիլիկային»: Գոլերը գրանցվել են Մարկոս Պիզելիի, Կառլեն Մկրտչյանի և Վահագն Մինասյանի հաշվին:

«Փյունիկն» ունի 17 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան», որը 15 միավորով երկրորդ տեղում է, մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---