Պետուր Ռեյներտը կլինի Հայաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարը 7 մայիսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականների միջև խաղը դատելու է Ֆարեյան կղզիների մրցավարական խումբը Խաղի գլխավոր մրցավարը լինելու է Պետուր Ռեյներտը, նրան օգնելու են Ենս Ալբերտ Սիմոնսենը և Ռեգին Էգխոլը: Խաղի տեսուչն է Դագֆին Օլսենը, PanARMENIAN.Net ին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Էստոնիա-Հայաստան խաղը կայանալու է մայիսի 20-ին Տալինում «Կադրիորգ» մարզադաշտում: Այս թիմերի միջև երկրորդ խմբի առաջին խաղը կայացել է 2009-ին նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, Հայաստանի հավաքականի կազմում գոլ խփել է Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ էստոնացիները 9 միավորով 3-րդ տեղում են: Խմբի առաջատարը Շվեյցարիայի հավաքականն է (16 միավոր): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |