Վիկ Դարչինյանը կփորձի որոշակի դիրք գրավել թեթևագույն քաշային կարգում![]() 11 մայիսի 2010 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Թեթևագույն քաշային կարգում (մինչև 52,2 կգ) WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մայիսի 20-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան, իսկ մենամարտը տեղի կունենա Պարամատում (Ավստրալիա) թեթևագույն քաշային կարգի շրջանակներում` մինչև 53,5 կգ: Մենամարտից առաջ տեղի կունենա IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր գոտու համար մենամարտը: Սա հայ բռնցքամարտիկի այդ քաշային կարգում ամրապնդվելու արդեն երկրորդ փորձն է: Առաջին անգամ Դարչինյանը նման փորձ ձեռնարկեց 2009թ. հուլիսի 11-ին և տանուլ տվեց IBF վարկածով թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին Գանայից: Մինչ այժմ հաղորդվում էր, որ Դարչինյանի մրցակիցը լինելու է Ռիչարդ Գարսիան Ֆիլիպիններից և մենամարտը տեղի է ունենալու Սիդնեյում` նույնպես մայիսի 20-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |