Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը 5-րդ և 6-րդ տեղերն են գրավել ծանրամարտի աշխարհի առաջնությունում22 մայիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Վալենսիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որը մեկնարկել է մայիսի 17-ին: Մայիսի 21-ի 77 կգ քաշային կարգում հանդես եկան 2 հայ ծանրորդներ` Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը: Նրանք զբաղեցրին 5-րդ և 6-րդ տեղերը: Մելիքյանը երկամարտի արդյունքում հավաքեց 301 կգ, «պոկում» վարժությունում` 130 կգ, իսկ «հրում» վարժությունում` 171 կգ: Ներսեսյանը զիջեց Մելիքյանին 16 կգ, իսկ երկամարտի արդյունքում կարողացավ հավաքել 285 կգ: Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտյոմ Օկուլովը ՌԴ-ից 320 կիլոգրամով: Վալենսիայում հայ ծանրորդներից ոսկե մեդալներ նվաճեցին Սմաբտ Մարգարյանը (56 կգ ք/կ) և Վլադիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), իսկ Իզաբելլա Յալյանը 53 կգ ք/կ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Համլետ Պողոսյանը (94 կգ ք/կ), Միշա Մուրադյանն ու Գոռ Մինասյանը (+94կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |