Վարդան Մինասյան. Ես գոհ եմ Ուզբեկստանի հետ խաղի հաշվից, սակայն առջևում մենք դեռ շատ անելիք ունենք

Վարդան Մինասյան. Ես գոհ եմ Ուզբեկստանի հետ խաղի հաշվից, սակայն առջևում մենք դեռ շատ անելիք ունենք

PanARMENIAN.Net - Ընկերական հանդիպումը Հայաստանի և Ուզբեկստանի ֆուտբոլի հավաքականների միջև, որը տեղի ունեցավ մայիսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով: Առաջին գնդակը խփեց Հենրիկ Մխիթարյանը, իսկ Էդգար Մանուչարյանը դարձավ կրկնակի գոլի հեղինակ: Հյուրերի թվում աչքի ընկավ Ալեքասնդր Հենրիխը:

Խաղից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մազրիչ Վարդան Մինասյանը, որի ղեկավարությամբ հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց, ասել է, որ գոհ է խաղից: «Առաջին խաղակեսում մենք գերազանց խաղացինք, սակայն երկրորդ խաղակեսում ինչ-որ բան չստացվեց: Այսօրվա դրությամբ մեզ համար կարևոր է խաղի արդյունքը, սակայն առջևում մենք դեռ շատ աշխատանք ունենք»,-ասել է Մինասյանը:

Հավաքականի կազմում առաջին անգամ խաղաց Արտակ Եդիգարյանը: Գլխավոր մարզիչը գոհ է նրա խաղից, սակայն, գտնում է, որ նա մի քանի սխալ է թույլ տվել: «6-7 հիմնական խաղացողներ բացակայում էին: Աղվան Մկրտչյանն ու Լևոն Հայրապետյանը վնասվածքներ են ստացել և Արտակը փոխարինեց նրանց այս խաղում: Կարծում, վատ չէր»:

Իսկ, ըստ Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովի, Հայաստանի հավաքականն առաջին իսկ պահից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց: «Մեր հավաքականում շատ են նոր ֆուտբոլիստները, լեգիոներներն այս խաղին չեն մասնակցել: Անշուշտ, ես դժգոհ եմ ինչպես հաշվից, այնպես էլ խաղից, սակայն դեռ սխալները շտկելու ժամանակ կա»,-ասել է Աբրամովը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---