Սայմոն Շեմբերգ. Հայաստանի հավաքականի որակազրկման մասին վերջնական որոշումը IIHF-ը կկայացնի հանգամանքները պարզելուն պես29 մայիսի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Օրերս Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF-ը) կոմիտեի նիստում որոշվել է որակազրկել Հայաստանի հոկեյի հավաքականին անորոշ ժամանակով: Որակազրկման պատճառն որոշ անդամների մասին ոչ հավաստի տեղեկություններն են, որոնք ունեն ԱՄՆ-ի ու Հայաստանի երկքաղաքացիություն: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալներ, սակայն Միջազգային ֆեդերացիան որոշ խաղացողների որակազրկման պատճառով չգրանցեց արդյունքը և ուժեղագույն 49 հավաքականների կազմում հայկական հավաքականն առանց միավորների զբաղեցրեց վերջին տեղը: Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սայմոն Շեմբերգը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել, որ որակազրկվել են ոչ թե առանձին խաղացողներ, այլ Հայաստանի հավաքականը, ուստի միավորները չեն գրանցվել վարկանիշային աղյուսակում: Վերջնական որոշում կկայացվի հանգամանքները պարզելուն պես: Ավելի վաղ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանն ասել էր, թե Միջազգային ֆեդերացիան իր որոշումը կհրապարակի սեպտեմբերին կայանալիք նիստում:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |