Հայաստանում մեկնարկել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Հայաստանում մեկնարկել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշարը: Մրցաշարն անցնում է արդեն 9-րդ անգամ, և այս տարի մցաշարին մասնակցում են մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Հայաստանից:

Բոլոր մասնակիցներին ողջունեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը` հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին:

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակ Ադուչ Մասկուն Մոնղոլիայից: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում` ինձ այստեղ դուր եկավ: Դուք լավ մարզիկներ ունեք և ես հաջողություն եմ մաղթում նրանց բոլոր մրցաշարերում և, հատկապես, Լոնդոնի Օլիմպիական խաղերում»,-ասել է Մասկուն:

Մրցաշարը կավարտվի մայիսի 30-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---