Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի մրցախաղում մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուժեղագույն մարզիկները

Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի մրցախաղում մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուժեղագույն մարզիկները

PanARMENIAN.Net - Հունիսի 11-12-ին «Կիլիկիա» մարզադահլիճում, ՀՀ սամբոյի ֆեդերացիան և սամբոյի ու ձյուդոյի օլիմպիական պատանեկան մարզադպրոցը մրցումներ անցկացրին` նվիրված սամբոյի աշխարհի հայ առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանին: Հովհաննիսյանն աշխարհի չեմպիոն է դարձել Մադրիդում` 1981 թ., իսկ 1983-1995 թթ. սամբոյի և ձյուդոյի պատանեկան օլիմպիական մարզադպրոցի գլխավոր մարզիչն էր:

15-րդ ավանդական մրցումներին մասնակցում են հետևյալ քաշային կարգերի մարզիկները` 52,57,62,68,74,82: «Հաղթողները կստանան մեդալներ, գավաթներ և արտոնագրեր: Հատուկ պարգև է նախատեսված 57,62, 68 ք/կ ունեցողների համար, քանի որ Հովհաննիսյանը ելույթ է ունեցել 62ք/կ-ով, իսկ նրա ընկերները` Արտակ Գևորգյանը և Անդրանիկ Ծատուրյանը` 57 և 68 ք/կ-ով», - ասել է ֆեդերացիայի նախագահը:

Մրցախաղը` մինչև աշխարհի չեմպիոնատն ընկած ժամանակահատվածը, նախապատաստական փուլն է: Հոկտեմբերին Թբիլիսիում տեղի կունենա պատանեկան և երիտասարդական չեմպիոնատը, իսկ նոյեմբերին Տաշքենդում` մարտական և սպորտային սամբոյի աշխարհի չեմպիոնատը` կանանց և տղամարդկանց միջև:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---