Կարինա Համբարձումյանը հաղթել է ՌԴ անկախության օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում

Կարինա Համբարձումյանը հաղթել է ՌԴ անկախության օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում

PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Կարինա Համբարձումյանը Մոսկվայում կայացած արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից հավաքել է 5,5 միավոր և հաղթել է: Մրցաշարը նվիրված էր ՌԴ անկախության օրվան: Հայ շախմատիստուհին լրացուցիչ արդյունքով առաջ է անցել Բաթհույագ Մոնգոլտուլից (Մոնղոլիա) և Օլգա Գիրյաից (Ռուսաստան):

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը մասնակցում է Վորոնեժում ընթացող բաց մրցաշարին: 2 տուրից հետո նա հավաքել է 2 միավոր և 9 մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Իսկ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանը ետ են մնում առաջատարներից 0,5 միավորով:

Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող մրցաշարում 2 հնարավորից հավաքել է 2 միավոր: 14 մասնակիցների հետ միասին նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լիլիթ Գալոյանը օգոստոսի 5-16 Հունգարիայի Պաքս քաղաքում կմասնակցի Դյորդ Մարքսի 8-րդ հուշամրցաշարին:

Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին (Վրաստան), Տատյանա Կոնոնենկոն (Ուկրաինա), Իլդիկո Մադլը, Ժիդոնիա Վայդան և Լիլի Տոտը, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---