Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի առաջատարից ետ է մնում մեկ միավորով29 հունիսի 2010 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը, որը նվիրված է շախմատի էտյուդների արքա Հենրիկ Գասպարյանի հիշատակին: Հունիսի 28-ին կայացել է 5-րդ տուրը: Լիլիթ Մկրտչյանը հանդիպել է Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա) և հաղթանակ տարել: Իսկ Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Հու Յիֆանի (Չինաստան) հետ: 5-րդ տուրից հետո Գրան պրին շարունակում է գլխավորել Նանա Ձագնիձեն (Վրաստան), որն այդ տուրում հաղթել է Մարթա Ֆիերոյին (Էկվադոր): Երկրորդ տեղում է ռուս շախմատիստուհի Տատյանա Կոսինցևան (4 միավոր), երրորդ տեղում` Լիլիթ Մկրտչյանը (3.5 միավոր), Դանիելյանը 3 միավորով 4-րդ տեղում է, վերջին տեղում առանց միավորների Մարթա Ֆիերոն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |