Լիլիթ Մկրտչյանը շախմատի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում հաղթել է Մայա Չիբուրդանիձեին

Լիլիթ Մկրտչյանը շախմատի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում հաղթել է Մայա Չիբուրդանիձեին

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Ջերմուկում կայացել է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 6-րդ տուրը, որը նվիրված է շախմատային էտյուդների արքա Հենրիկ Գասպարյանին:

Այդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Մայա Չիբուրդանիձեին (Վրաստան), իսկ Էլինա Դանիելյանը հանդիպել է Անտոանետա Ստեֆանովայի հետ (Բուլղարիա) և պարտվել:

Հաղթանակից հետո Մկրտչյանը հավաքել է 4.5 միավոր և բարձրացել 2-րդ հորիզոնական: Առաջատար Նանա Ձագնիձեից նա ետ է մնում 1 միավորով: Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 4 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---