Սևադա Արզումանյան. «Ուլիսի» ֆուտբոլիստները հասկանում են, որ Եվրոպայի լիգան եվրոպական ֆուտբոլում իրենց դրսևորելու գերազանց հնարավորություն է![]() 30 հունիսի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Ուլիս»-«Բնեյ Եհուդա» հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում կայանալիք խաղից առաջ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ու թիմի ֆուբոլիստները հանդիեպել են լրագրողների հետ: Արզումանյանն ասել է, որ «Ուլիսն» առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի լիգայում և ֆուտբոլիստները շատ մանրակրկիտ են նախապատրաստվում դրան: «Ուլիսի» ֆուտբոլիստները հասկանում են, որ Եվրոպայի լիգան եվրոպական ֆուտբոլում իրենց դրսևորելու գերազանց հնարավորություն է»,-ասել է նա: Մարզիչը գտնում է, որ ֆուտբոլիստները չպետք է զիջեն մրցակցին դիրքերից և ոչ մեկում, պետք է պայքարեն յուրաքանչյուր գնդակի համար: Սևադա Արզումանյանն ասել է, որ ցավոք, «Ուլիսին» չեն կարողանա իրենց նպաստը բերել Կարեն Ալեքսանյանը, որը վնասվածք է ստացել Հայաստանի առաջնության 13-րդ փուլում, և Ալեքսանդր Պետրոսյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից հետո: Սակայն, «Ուլիսը» պայմանագիր է կնքել բելառուս հարձակվող Վիտալի Լեդենյովի հետ: «Լեդենյովը մեծ փորձ ունի, տակտիկապես գրագետ է խաղում, սակայն շատ քիչ է խաղում մեր թիմի կազմում և դեռևս հնարավոր չի դատել նրա ֆունկցիոնալ պատրաստվածության մասին»,-ասել է Արզումանյանը: Լեդենյովը «Ուլիսի» կազմում հանդես կգա 18 համարի տակ: Ինքը ֆուտբոլիստը գտնում է. որ «Ուլիսը» կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ իսրայելյան թիմին: «Ես ինքս խաղացել եմ իսրայելյան «Ապոել» թիմում և ծանոթ եմ «Բնեյ Եհուդայի» հնարավորություններին»,-ասել է հարձակվողը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |