Բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչPanARMENIAN.Net - Հունիսի 30-ին «Միկա» մարզահամալիրում տեղի են ունեցել բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի խաղերը: A խմբում հանդիպել են Հայաստանի և Անդորրայի հավաքականները: Հայ բասկետբոլիստուհիներն ակտիվ են սկսել խաղը և ողջ խաղի ընթացքում առաջատար էին: Խաղն ավարտվել է 71:47 հաշվով Հայաստանի օգտին: Հայաստանի հավաքականը A խմբում 6 միավորով 1-ին տեղում է` հաղթելով բոլոր 3 խաղերում: Խմբում 2-րդ տեղում է Մոլդովայի հավաքականը: B խմբում Մալթան հաղթել է Ուելսին 81:43 հաշվով և 4 միավորով դարձել խմբի առաջատար, 2-րդ տեղում Շոտլանդիայի հավաքականն է: Հուլիսի 2-ին կիսաեզրափակչում կհանդիպեն Հայաստանը և Շոտլանդիան, Մոլդովան և Մալթան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |