Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Հանդիպեցին Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները:

Խաղն ավարտեց 86:83 հաշվով ի օգուտ հայ բասկետբոլիստուհիների: Հայաստանը դուրս եկավ առաջնության եզրափակիչ, և անկախ արդյունքից, նվաճեց հաջորդ տարի ԵԱ B դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին, Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա Մոլդովա-Մալթա կիսաեզրափակիչ զույգի խաղից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---