Դավիթ Նալբանդյան. Ես հավատում եմ, որ մեր հավաքականը հաջող ելույթ կունենա![]() ![]() PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ: Արգենտինայի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը համոզված է, որ նրանք կհաղթեն: Արգենտինայի հավաքականի կազմում Խուան Մոնակոն և Խուան Մարտին Դել Պորտոն վնասավածքներ են ստացել: «Արդյունքում մեր կազմում ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանը, Օրասիո Սեբալոսը, Էդուարդո Շվանկը և Լեոնարդո Մայերը»,- ասել է Վասկեսը: Դավիթ Նալբանդյանը, որի հավաքականը 2006-ին Մոսկվայում Դևիսի գավաքի եզրափակչում 3:2 հաշվով զիջել է ռուսներին, ասել է. «Կարծում եմ, որ չի կարելի համեմատել 2006-ի խաղը և այս մենամարտը, որովհետև այն ժամանակ դա եզրափակիչ էր, իսկ հիմա մենք խաղում ենք քառորդ եզրափակչում: Մեր թիմի կազմն այժմ բոլորովին այլ է և ես հավատում եմ, որ այս հավաքականը հաջող ելույթ կունենա»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |