Հենրիկ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ավագը

Հենրիկ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ավագը

PanARMENIAN.Net -

Հուլիսի 14-ին «Մետալուրգ» ՖԱ-ի ուսումնամարզական բազայում տեղի ունեցավ թիմի ժողովը, որում գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հայտարարեց այն մասին, որ «Մետալուրգի» նոր ավագն է դարձել Հենրիկ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստն ասաց, որ ցանկացած խմբում ավագից կրկնակին են պահանջում թե երկրպագուները, թե մարզչական շտաբը:

«Կարծում եմ, Նիկոլայ Կոստովը լիովին վստահում է ինձ և համոզված եմ, որ ես կարող եմ իմ հետևից տանել թիմի խաղացողներին: Իմ կողմից հնարավոր ամեն ինչ կանեմ ինձ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար»,- ասել է Մխիթարյանը:

Հուլիսի 16-ին «Մետալուրգը» Ուկրաինայի պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում կհանդիպի «Օբոլոնի» հետ, որն ունի 1 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: «Մետալուրգը» նույնպես ունի 1 միավոր և 8-րդ տեղում է:

«Մեր թիմի խաղացողները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում «Օբոլոնի» հետ խաղին: Իսկ մեր խնդիրն այդ խաղում հաղթելն է»,- ասել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---